ՀՀ Սյունիքի մարզային վարչության պետ (ծածկագիր՝ 15-1ԷՊԾ-29․3-Բ1-5)
Էկոպարեկային ծառայությունը (այսուհետ՝ Ծառայություն) հայտարարում է ներքին մրցույթ՝ ծառայության ՀՀ Սյունիքի մարզային վարչության պետի (ծածկագիր՝ 15-1ԷՊԾ-29․3-Բ1-5) թափուր պաշտոնը զբաղեցնելու համար
Ներքին մրցույթին կարող են մասնակցել էկոպարեկային ծառայողները, ծառայությունում քաղաքացիական ծառայողները, ծառայությունում էկոպարեկային և քաղաքացիական ծառայության կադրերի ռեզերվում գրանցված ծառայողները, որոնք բավարարում են մրցույթ հայտարարված թափուր պաշտոնի անձնագրի պահանջներին:
Ծառայության ՀՀ Սյունիքի մարզային վարչության պետի (ծածկագիր՝ 15-1ԷՊԾ-29․3-Բ1-5) թափուր պաշտոնը զբաղեցնելու համար հայտարարվում է մրցույթ։
Ծառայության ՀՀ Սյունիքի մարզային վարչության պետի (ծածկագիր՝ 15-1ԷՊԾ-29․3-Բ1-5) պաշտոնը կարող են զբաղեցնել հայերենին տիրապետող, 18 տարին լրացած Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, որոնք անցել են պարտադիր զինվորական ծառայություն (բացառությամբ իգական սեռի, ինչպես նաև այն քաղաքացիների, որոնք օրենքով նախատեսված կարգով և հիմքով ազատվել են պարտադիր զինվորական ծառայությունից) և բավարարում են պաշտոնի անձնագրով պաշտոնին ներկայացվող պահանջներին:
Պաշտոնի բնութագրի, պաշտոնը զբաղեցնող ծառայողի համար սահմանված իրավունքների, պարտականությունների, պաշտոնին ներկայացվող պահանջների՝ կրթության, աշխատանքային ստաժի, մասնագիտական գիտելիքների, կոմպետենցիաների, ինչպես նաև աշխատանքի կազմակերպման լիազորությունների և ղեկավարման շրջանակների մասին տեղեկատվությունը ներառված է պաշտոնի անձնագրում, որի էլեկտրոնային օրինակը կցվում է:
Արտաքին մրցույթին կարող են մասնակցել այն քաղաքացիները, որոնք բավարարում են «Էկոպարեկային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածով, ինչպես նաև «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված պահանջներին։
Մրցույթին մասնակցելու համար քաղաքացիները hr@ecopatrolservice.am էլեկտրոնային փոստի հասցեին ներկայացնում են՝
- դիմում (կցվում է):
- մասնագիտական գիտելիքները հավաստող փաստաթղթերի (դիպլոմ (դիպլոմներ) լուսապատճեն.
- «Էկոպարեկային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի պահանջները բավարարելու նպատակով արական սեռի անձինք ներկայացնում են նաև զինգրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր և զորակոչային տեղամասին կցագրման վկայականի կամ համապատասխան տեղեկանքի լուսապատճեն.
- մեկ լուսանկար` 3x4 սմ չափի.
- անձնագրի կամ նույնականացման քարտի լուսապատճեն.
- անձնագրի լուսապատճեն ներկայացնելու պարագայում հանրային ծառայությունների համարանիշի լուսապատճեն (կամ սոցիալական քարտի կամ անձին հանրային ծառայությունների համարանիշ տրամադրելու մասին տեղեկանքի կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու վերաբերյալ տեղեկանքի լուսապատճեն).
- աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթղթի (փաստաթղթերի) լուսապատճեն (լուսապատճեններ).
- զենքի տիրապետումը խոչընդոտող հիվանդությունների և վիճակների բացակայության մասին բժշկական եզրակացության լուսապատճեն.
- վարորդական վկայականի լուսապատճեն (առկայության դեպքում):
Մրցույթն անցկացվելու է երեք փուլով՝ ֆիզիկական պատրաստվածության վիճակի ստուգում, թեստավորում (գրավոր) և հարցազրույց:
Մրցույթի բոլոր 3 փուլերին քաղաքացիները պետք է ներկայանան անձը հաստատող փաստաթղթերով։
Ֆիզիկական պատրաստվածության վիճակը ստուգվում է մրցույթի առաջին փուլում՝ ՀՀ կառավարության 2024 թվականի հուլիսի 4-ի N 1009-Ն որոշման 3-րդ ձևով սահմանված նորմատիվներին համապատասխան (կցվում է): Ֆիզիկական պատրաստվածության նորմատիվները թույլատրվում է հանձնել սպորտային համազգեստով և մարզական կոշիկով:
Թեստավորումն անցկացվում է գրավոր: Ծառայության գլխավոր պաշտոնների խմբի թափուր պաշտոն զբաղեցնելու համար մրցույթի դեպքում թեստերը ներառում են 50 հարց, որի համար տրամադրվում է 100 րոպե ժամանակ։
Մասնակիցը մրցույթի հաջորդ` հարցազրույցի փուլ է անցնում թեստավորման առաջադրանքների առնվազն 80 տոկոսին ճիշտ պատասխանելու դեպքում:
Թեստավորման փուլին նախապատրաստվելու համար անհրաժեշտ նորմատիվ իրավական ակտերի շրջանակն է՝
Հայաստանի Հանրապետության Սահմանադրություն
հոդվածներ՝ 2-6, 27-30, 72, 119-121, 131, 140, 147, 162
Հայաստանի Հանրապետության Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգիրք
հոդվածներ՝ 37, 64-70, 71, 72, 75-79, 85․2, 88, 88․4, 89, 91-94
ՀՀ Անտառային օրենսգիրք
հոդվածներ՝ 2-4, 7- 10, 16, 19, 21-22, 34, 44, 57-61
ՀՀ Աշխատանքային օրենսգիրք
հոդվածներ՝ 4, 101, 109-111, 130, 171, 192, 228-230
ՀՀ Հողային օրենսգիրք
հոդվածներ՝ 3-6, 18-19, 55-57, 75, 96
ՀՀ Քրեական օրենսգիրք
հոդվածներ՝ 3, 17, 385, 386, 387, 390, 391
«Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենք
հոդվածներ՝ 4- 7, 13, 19, 31-33
«Էկոպարեկային ծառայության մասին» ՀՀ օրենք
հոդվածներ՝ 3-7, 10-12, 15, 21-23, 30-33
«Բնապահպանական իրավախախտումների հետևանքով կենդանական և բուսական աշխարհին պատճառված վնասի
հատուցման սակագների մասին» օրենք
հոդվածներ՝ 2-4, 6-8
«Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» ՀՀ օրենք
հոդվածներ՝ 1-5, 16-19, 21-23, 26-30
«Բուսական աշխարհի մասին» ՀՀ օրենք
հոդվածներ՝ 1, 2-7, 13, 21
«Կենդանական աշխարհի մասին» ՀՀ օրենք
հոդվածներ՝ 1-7, 13-16, 28-32
«Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենք
հոդվածներ՝ 2-5, 9, 17, 23, 30-34
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենք
հոդվածներ՝ 20, 25, 26, 43, 45, 53-57
Հարցազրույցին մասնակցելու իրավունք ձեռք բերած մասնակիցների հետ անցկացվում է հարցազրույց։
Հանձնաժողովը, յուրաքանչյուր մասնակցի հետ հարցազրույցից առաջ, համակարգչում նախորոք զետեղված հարցերից պատահական ընտրությամբ ընտրում է հարցեր և կազմում հարցատոմս, որոնք ուղղված են.
- մասնագիտական գիտելիքների ստուգմանը
- հմտությունների (օրինակ՝ առաջնորդում, վերլուծական մտածողություն, որոշումների կայացում, հաղորդակցման հմտություններ, բանակցությունների վարում, փոփոխությունների կառավարում, կոնֆլիկտների կառավարում, ժամանակի կառավարում, տեղեկատվական տեխնոլոգիաների տիրապետում, տրամաբանելու և տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն և այլն) ստուգմանը.
- անձնական որակների բացահայտմանը (աշխատանքային էթիկայի կանոնների իմացություն և այլն):
Հանձնաժողովը հարցազրույցի փուլը հաղթահարած միակ մասնակցին ընտրում է Հանձնաժողովի անդամների թվին համապատասխան գնահատման ամենաբարձր միավորների հանրագումարի կեսից ավելի միավորներ հավաքած մասնակիցներից:
Հարցազույցի հարցատոմսի հարցերը բխում են հետևյալ իրավական ակտերի շրջանակից՝
- Հայաստանի Հանրապետության Սահմանադրություն
- Հայաստանի Հանրապետության Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգիրք
- ՀՀ Անտառային օրենսգիրք
- ՀՀ Աշխատանքային օրենսգիրք
- ՀՀ Հողային օրենսգիրք
- ՀՀ Քրեական օրենսգիրք
- «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենք
- «Էկոպարեկային ծառայության մասին» ՀՀ օրենք
- «Բնապահպանական իրավախախտումների հետևանքով կենդանական և բուսական աշխարհին պատճառված վնասի հատուցման սակագների մասին» օրենք
- «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» ՀՀ օրենք
- «Բուսական աշխարհի մասին» ՀՀ օրենք
- «Կենդանական աշխարհի մասին» ՀՀ օրենք
- «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենք
- «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենք
Մրցույթի ֆիզիկական պատրաստվածության վիճակի ստուգման փուլը անցկացվելու է՝ 2026 թվականի օգոստոսի 25-ին՝ ժամը 10։00-ին՝ ք․ Երևան, Անաստաս Միկոյան 109/8 հասցեում։
Մրցույթի թեստավորման փուլը անցկացվելու է՝ 2026 թվականի օգոստոսի 26-ին՝ ժամը 10։00-ին՝ ք․ Երևան, Արմենակյան 129 հասցեում։
Մրցույթի հարցազրույցի փուլը անցկացվելու է՝ 2026 թվականի օգոստոսի 31-ին՝ ժամը՝ 12։00-ին՝ ք․ Երևան, Արմենակյան 129 հասցեում։
Հիմնական աշխատավարձը 577408 ՀՀ դրամ է:
Աշխատաժամանակի տևողությունը՝ հերթափոխային ծառայություն։
Փաստաթղթերի ընդունման վերջնաժամկետն է 2026 թվականի օգոստոսի 10-ը ներառյալ:
Լրացուցիչ հարցերի դեպքում կարող եք զանգահարել Ծառայության անձնակազմի կառավարման բաժին՝ 010304509 հեռախոսահամարով (հասցե՝ ք․ Երևան, Արմենակյան 129)։