Ամփոփվեց ՇՄՆ էկոպարեկային ծառայության Տավուշի մարզային վարչության թափուր հաստիքների համալրման մրցույթների ևս մեկ փուլ
Էկոպարեկային ծառայությունը շարունակում է կադրային ներուժի հզորացման հետևողական գործընթացը։ Այս համատեքստում այսօր ավարտվել է Տավուշի մարզային վարչության կառուցվածքային ստորաբաժանումների համալրման հերթական փուլը։
Մրցույթներն իրականացվել են
Իջևանի
Դիլիջանի
Սևքարի
Բերդի տեղամասերում գլխավոր և ավագ էկոպարեկային ծառայողների թափուր հաստիքները զբաղեցնելու նպատակով։
Թեկնածուների մասնագիտական պատրաստվածությունը և համապատասխանությունը սահմանված պահանջներին ստուգվել են եռափուլ գնահատման արդյունքում.
Ֆիզիկական պատրաստվածության ստուգում. իրականացվել է ՀՀ կառավարության համապատասխան որոշմամբ հաստատված նորմատիվների խիստ պահպանմամբ՝ հաշվի առնելով ծառայության առանձնահատկությունները։
Մասնագիտական գիտելիքների թեստավորում. ստուգվել են դիմորդների տեսական գիտելիքները ոլորտային օրենսդրության և բնապահպանական նորմերի վերաբերյալ։
Կողմնորոշիչ հարցազրույց. եզրափակիչ փուլում գնահատվել են թեկնածուների հաղորդակցման հմտությունները, արժեքային համակարգը և արտակարգ իրավիճակներում արագ կողմնորոշվելու ունակությունները։
Էկոպարեկային ծառայության ձևավորումը և որակյալ կադրերով համալրումը հանդիսանում է Հայաստանի բնության հատուկ պահպանվող տարածքների և անտառների պահպանության հուսալի երաշխիքը։