Էկոպարեկային ծառայողները՝ համապետական շաբաթօրյակի առաջնագծում

Ապրիլի 26-ին Սյունիքի մարզում մեկնարկած համամարզային շաբաթօրյակին իրենց գործուն մասնակցությունն են ունեցել նաև բնության պահապանները։

ՇՄՆ էկոպարեկային ծառայության Սյունիքի մարզային վարչությունը, համագործակցելով Կապանի տեղամասի հետ, միացել է մաքրության համապետական միջոցառմանը։

Ծառայության աշխատակիցների կողմից սանիտարական մաքրման և բարեկարգման աշխատանքներ են իրականացվել Կապան համայնքի Վահանավանք վանական համալիրի հարակից տարածքներում։

Մասնավորապես՝ մաքրվել են պատմամշակութային հուշարձանին հարող կանաչապատ գոտիները, հեռացվել է կուտակված կենցաղային աղբը, բարեկարգվել են զբոսաշրջային նշանակության ենթակառուցվածքների մոտակա տարածքները։

Էկոպարեկային ծառայությունը կարևորում է նմանատիպ միջոցառումները և կոչ անում քաղաքացիներին դրսևորել բարձր քաղաքացիական պատասխանատվություն՝ բնության և մշակութային արժեքների հանդեպ։

26.04.2026

Պատկերասրահ

Թարմացվել է՝ 11.05.2026