Էկոպարեկային ծառայողները վիրավոր քարարծվին ցուցաբերել են առաջին օգնություն

Շրջակա միջավայրի նախարարության Էկոպարեկային ծառայության օպերատիվ կառավարման կենտրոնից Սյունիքի մարզային վարչություն ահազանգ է փոխանցվել այն մասին, որ Սյունիքի մարզի Որոտան բնակավայրում՝ Մելիք Թանգի կամրջի հարևանությամբ, բնակիչները հայտնաբերել են վնասվածք ստացած քարարծիվ։

Սիսիանի տեղամասի ծառայողներն անմիջապես արձագանքել են ահազանգին, մեկնել նշված վայր և վիրավոր թռչնին տեղափոխել Երևանի կենդանաբանական այգի՝ անհրաժեշտ բուժօգնություն ցուցաբերելու, հետագա խնամքն ու անվտանգ կացությունն ապահովելու նպատակով։

Ակնադիտական գնահատման արդյունքում պարզվել է, որ թռչունը խիստ հյուծված է, առկա է ձախ ոտքի ազդոսկրի փակ կոտրվածք, որը կարող է առաջացած լինել թռչնի բնական կենսագործունեության ընթացքում:

24.09.2026

Պատկերասրահ

Թարմացվել է՝ 26.10.2026