Էկոպարեկային ծառայության մարզային վարչությունների ներկայացուցիչները հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ՝ ՇՄՆ էկոպարեկային ծառայության Սյունիքի և Տավուշի մարզային վարչությունների ղեկավար կազմն ու Էկոպարեկային ծառայողները տեղում այցելել են Ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշահամալիրներ։

Ծառայության աշխատակիցները ծաղիկներ են խոնարհել հուշարձանների մոտ՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության անմեղ նահատակների։

Հիշատակի արարողություններին Ծառայության ներկայացուցիչների մասնակցությունն ընդգծում է մեր կառույցի հավատարմությունն ազգային արժեքներին և պետականության ամրապնդմանն ուղղված հանձնառությանը:

24.04.2026

Պատկերասրահ

Թարմացվել է՝ 11.05.2026