««Էկոպարեկային ծառայության մասին» օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը ստացել է դրական եզրակացություն

Տեղի է ունեցել ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստ:

Նիստին մասնակցել են ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը և էկոպարեկային ծառայության պետ Վլադիմիր Կիրակոսյանը։

Հանձնաժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկել է ««Էկոպարեկային ծառայության մասին» օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը:

Առաջարկվել է օրենքով Էկոպարեկային ծառայողի իրավունքներում ամրագրել պետական անտառներում, անտառային հողերում և բնության հատուկ պահպանվող տարածքներում կենսաբազմազանության մշտադիտակմանը մասնակցություն:

Զեկուցողի խոսքով առաջարկվել է նաև օրենքով էկոպարեկային ծառայողի իրավունքներում հստակ սահմանել ծառայության արդյունավետ իրականացման նպատակով ՏԻՄ-երի հետ համագործակցելու և տեղեկատվությունն օպերատիվ ստանալու ու փոխանակելու վերաբերյալ:

Օրենքի նախագիծը ստացել է դրական եզրակացություն:

08.04.2026
Թարմացվել է՝ 22.04.2026