Էկոպարեկային ծառայությունը հյուրընկալել է միջազգային և տեղական փորձագետներին
Էկոպարեկային ծառայությունը հյուրընկալել է միջազգային և տեղական փորձագետներին. օրակարգում
Սևանա լճի էկոհամակարգի պահպանությունն ու Ծառայության հզորացումն է...
Հանդիպումը կայացել է էկոպարեկային Ծառայության պետի առաջին տեղակալ Մուրադ Նուրիջանյանի և գլխավոր քարտուղար Լուսինե Ալեքսանյանի գլխավորությամբ, որին մասնակցել են միջազգային փորձագետ Մոհամմադ Ալաթումը և տեղական փորձագետ Սիմոն Սարգսյանը։
Քննարկումն իրականացվել է «Սևանա լճի ավազանում հողային ռեսուրսների և արժեքավոր էկոհամակարգերի պահպանում և կայուն կառավարում» ծրագրի միջնաժամկետ գնահատման առաքելության շրջանակներում։
Առանձնակի ուշադրության է արժանացել Էկոպարեկային ծառայության Կոտայքի և Գեղարքունիքի մարզային վարչության, մասնավորապես՝ Սևանի տեղամասի տեխնիկական վերազինման և կարողությունների ընդլայնման անհրաժեշտությունը։
Կողմերը դիտարկել են ժամանակակից գործիքակազմի ձեռքբերման հնարավորությունները, որոնք էապես կբարձրացնեն Սևանա լճի պահպանության արդյունավետությունը։