Էկոպարեկները ձեռնարկել են անհրաժեշտ միջոցառումներ՝ վիրավոր արծվին օգնություն ցուցաբերելու նպատակով
ՇՄՆ Էկոպարեկային ծառայության Սյունիքի մարզային վարչության ծառայողները Քաջարան համայնքի Գեղի բնակավայրի տարածքում հայտնաբերել են վնասված արծիվ։
Թռչնին անհրաժեշտ օգնություն ցուցաբերելու նպատակով էկոպարեկները տեղում ձեռնարկել են անհրաժեշտ միջոցառումներ և ապահովել նրա տեղափոխումը Երևանի կենդանաբանական այգի՝ մասնագիտական բուժօգնություն և հետագա խնամք ստանալու, ինչպես նաև անվտանգ պայմաններում պահվելու նպատակով։
Ակնադիտական զննությամբ պարզվել է, որ արծիվը խիստ հյուծված է, իսկ թևի հատվածում առկա է վնասվածք։ Նախնական գնահատմամբ՝ վնասվածքը կարող էր առաջանալ թռչնի բնական կենսագործունեության ընթացքում։