«Հայաստանի դիմակայուն լանդշաֆտներ» (RESILAND) ծրագրի շրջանակում կայացել է ազգային ամփոփիչ աշխատաժողով
2026թ. ապրիլի 7-ին, Երևանում տեղի է ունեցել «Հայաստանի դիմակայուն լանդշաֆտներ» (RESILAND) ծրագրի շրջանակներում կազմակերպված ազգային ամփոփիչ աշխատաժողովը։
Միջոցառմանը բացման խոսքով հանդես են եկել ՇՄՆ նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը և E Co ծրագրի համակարգող Աուրելիո Պադովեզեն։
Աշխատաժողովի նպատակն էր ներկայացնել ինստիտուցիոնալ կարողությունների գնահատման հաշվետվությունը և նախանշել ոլորտի զարգացման հետագա քայլերը։
Քննարկումներին ակտիվ մասնակցություն են ունեցել «ԲԾԻԳ» ՊՀ ծրագրի համակարգող Սոնա Հակոբյանը, ոլորտային փորձագետներ, ինչպես նաև Էկոպարեկային ծառայության ստորաբաժանումների ղեկավարներից Սևակ Մարկոսյանն ու Էդուարդ Կարապետյանը։
Մասնակիցների կողմից իրականացվել են թեմատիկ խմբային քննարկումներ հետևյալ ուղղություններով. կառավարում և քաղաքականություն, մարդկային կարողություններ, տեխնիկական ռեսուրսներ և տվյալների համակարգեր, ֆինանսավորում և իրականացում։
Հատկանշական է, որ մարդկային կարողությունների մասով, հիմնվելով գործնական դաշտի փորձառության վրա, տրվել է կարիքների գնահատման իրական պատկերը։
Էկոպարեկային ծառայության ներկայացուցիչ Սևակ Մարկոսյանի կողմից ներկայացված թիմային աշխատանքի արդյունքներն ու գործնական առաջարկությունները հիմք են դարձել կարողությունների զարգացման հստակ ժամանակացույցի (կարճաժամկետ, միջնաժամկետ և երկարաժամկետ) ու հետագա գործողությունների ծրագրի մշակման համար։
Քննարկումների արդյունքում ձևավորված մի շարք առաջարկներ արդեն իսկ առանձնացվել են որպես հստակ առաջադրանքներ՝ սահմանված կատարման ժամկետներով։
Միջոցառման ավարտին կազմակերպիչները բարձր են գնահատել հանդիպման արդյունավետությունն՝ ընդգծելով դրա դերը Հայաստանի բնական պաշարների կայուն կառավարման և ոլորտի ինստիտուցիոնալ հզորացման գործում։