«Խոր Վիրապ» արգելավայրին հարակից համայնքային տարածքում հրդեհ է բռկվել

Սույն թվականի մարտի 6-ին, ժամը 15:30-ի սահմանում ՇՄՆ Էկոպարեկային ծառայության Վայոց ձորի և Արարատի մարզային վարչության «Խոսրովի անտառ» պետական արգելոց»-ի աշխատակիցները նկատել են, որ «Խոր Վիրապ» արգելավայրին հարակից համայնքային տարածքում հրդեհ է բռկվել: Հրդեհի մասին ահազանգն անմիջապես փոխանցվել է ՆԳՆ փրկարար ծառայություն:

Ուժեղ քամու պատճառով հրդեհը հասել է արգելավայրի տարածք, սակայն մինչ փրկարարների դեպքի վայր ժամանելը ՇՄՆ Էկոպարեկային ծառայության աշխատակիցներին հաջողվել է կանխել հրդեհի տարածումը:

Հրդեհն ամբողջությամբ մարվել է սույն թվականի մարտի 6-ին, ժամը 20:00-ին:

Հրդեհի հետևանքով ծառեր չեն վնասվել:

Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են ՇՄՆ Էկոպարեկային ծառայության 10, ՆԳՆ փրկարար ծառայության 20 աշխատակից:

06.03.2026

Պատկերասրահ

Թարմացվել է՝ 19.03.2026