Մասնակցություն ՄԱԿ-ի UNTOC փորձագիտական խմբի ամփոփիչ հանդիպմանը
Էկոպարեկային ծառայությունը մասնակցել է ՄԱԿ-ի Անդրազգային կազմակերպված հանցավորության դեմ կոնվենցիայի (UNTOC) փորձագիտական խմբի ամփոփիչ հանդիպմանը։
Ծառայության գլխավոր քարտուղար Լուսինե Ալեքսանյանը հանդես է եկել ելույթով՝ ներկայացնելով շրջակա միջավայրի դեմ ուղղված հանցագործությունների կանխարգելման մեր փորձն ու տեսլականը։
Չնայած գլոբալ մարտահրավերներին՝ կարևորվել է միջազգային ջանքերի մեկտեղումը և առկա բացերի վերացումը։
Մենք շարունակում ենք հետևողական լինել բնության պահպանությանն ուղղված լավագույն փորձի ներդրման հարցում։
Մանրամասները՝ UNODC against Organized Crime-ի X սոցիալական ցանցի էջում