Մեղրու տեղամասում ամփոփվել է էկոպարեկային ծառայողների առաջին բուժօգնության մասնագիտացված դասընթացը
ՇՄՆ էկոպարեկային ծառայության Սյունիքի մարզային վարչության Մեղրիի տեղամասում հաջողությամբ ավարտվել և ամփոփվել է առաջին բուժօգնության հիմունքների վերապատրաստման դասընթացը։
Ծառայության բնույթով պայմանավորված՝ Մեղրիի էկոպարեկները ձեռք են բերել կենսական հմտություններ՝ դժվարանցանելի և հեռավոր գոտիներում արտակարգ պատահարների դեպքում օպերատիվ արձագանքելու համար։
Ուսումնական ծրագրի շրջանակում ծառայողները տիրապետել են սիրտ-թոքային վերակենդանացման, արյունահոսության դադարեցման և լեռնային գոտիներին բնորոշ ռիսկերի կառավարման մեթոդներին։
Դասընթացի ավարտին մասնակիցներին շնորհվել են հավաստագրեր, ինչը փաստում է նրանց պատրաստվածությունը թե՛ գործընկերներին, թե՛ քաղաքացիներին մասնագիտական օգնություն ցուցաբերելու հարցում։ Կովկասի բնության հիմնադրամի (CNF) հետ համագործակցությամբ իրականացվող այս նախաձեռնությունը կարևոր քայլ է տարածաշրջանում առավել դիմակայուն և պատրաստված ծառայություն ունենալու ճանապարհին։