Շարունակում են մարզային ստորաբաժանումների համալրման աշխատանքները
Շրջակա միջավայրի նախարարության Էկոպարեկային ծառայությունում շարունակում են մարզային ստորաբաժանումների համալրման աշխատանքները:
Օրերս անցկացվել են քննություններ՝ Տավուշի մարզային վարչության Իջևանի, Դիլիջանի, Սևքարի և Արծվաբերդի տեղամասերում գլխավոր և ավագ էկոպարեկների, հերթափոխի տեսուչների թափուր հաստիքները համալրելու համար։
Գնահատվել են թեկնածուների մասնագիտական գիտելիքները՝ բնապահպանական օրենսդրության և ոլորտը կարգավորող իրավական ակտերի իմացությունը, ինչպես նաև
անձնային և գործնական հմտությունները՝ հոգեբանական պատրաստվածությունը, ճգնաժամային իրավիճակներում արագ կողմնորոշվելու կարողությունը, սթրեսակայունությունը և մասնագիտական էթիկայի կանոնների պահպանումը։
Մրցութային գործընթացի նպատակն է Ծառայության կազմում ներգրավել պատրաստված, պատասխանատու և անհրաժեշտ մասնագիտական ու անձնային որակներ ունեցող կադրերի։