ՇՄՆ էկոպարեկային ծառայությունը շարունակում է համալրել Տավուշի մարզային վարչության շարքերը
Իջևանի, Դիլիջանի, Սևքարի և Բերդի տեղամասերում գլխավոր և ավագ Էկոպարեկային ծառայողների թափուր պաշտոնների համար օրերս դարձյալ անցկացվել են եռափուլ մրցույթներ։
Լավագույն կադրերին բացահայտելու համար կիրառվել է գնահատման եռաստիճան համակարգ.
- Ֆիզիկական պատրաստվածություն. ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված նորմատիվների ստուգում,
- մասնագիտական թեստավորում. ոլորտային օրենսդրության և բնապահպանական նորմերի իմացություն,
- հարցազրույց. հաղորդակցման հմտությունների, արժեքային համակարգի և արագ կողմնորոշվելու ունակության գնահատում:
Մրցութային եռափուլ գնահատումը երաշխավորում է, որ Ծառայության շարքերը համալրվում են բացառապես լավագույն պատրաստվածություն ունեցող կադրերով։