Տավուշի մարզային վարչության համալրման նպատակով անցկացվել են ֆիզիկական պատրաստվածության հերթական ստուգումները

ՇՄՆ Էկոպարեկային ծառայության Տավուշի մարզային վարչության համալրման նպատակով անցկացվել են ֆիզիկական պատրաստվածության հերթական ստուգումները՝ այս անգամ կրտսեր էկոպարեկային ծառայողների թափուր պաշտոնների համալրման նպատակով։

Պաշտոնի այս խմբի համար պարտադիր չեն բարձրագույն կրթությունն ու աշխատանքային ստաժը, սակայն ֆիզիկական պատրաստվածությունը մնում է առանցքային չափանիշ։

Ստուգման ու գնահատման հիմքում դրված էին այն վարժությունները, որոնք առավել հստակ արտացոլում են ապագա էկոպարեկի ֆիզիկական ունակությունները արագորեն կողմնորոշվել և արձագանքել (60/100 մ վազք), ցուցադրել ուժային և մկանային դիմացկունություն (սեղմումներ կամ ձգումներ), պահպանել տոկունություն՝ երկարատև տեղաշարժերի ընթացքում (1000 մ վազք կամ որովայնի մկանների փորձաքննություն)։

Ստուգումներն անցկացվել են ՀՀ կառավարության կողմից հաստատված նորմատիվներով, իսկ գնահատականները ձևավորվել միավորային համակարգով։

Այս փուլը հաղթահարած թեկնածուները կշարունակեն մրցույթը՝ հաջորդիվ անցնելով գիտելիքների ստուգման և հարցազրույցի փուլեր։

10.12.2025

Պատկերասրահ

Թարմացվել է՝ 11.12.2025