Ծանոթություն նոր վարչական շենքերի նորոգման և վերակառուցման աշխատանքներին
ՇՄՆ էկոպարեկային ծառայության պետ Վլադիմիր Կիրակոսյանի գլխավորած աշխատանքային խումբն այսօր Կոտայքի և Գեղարքունիքի մարզեր կատարած այցերի շրջանակում ծանոթացել է Ծառայության Կոտայքի և Գեղարքունիքի մարզային վարչության Սևանի և Հրազդանի տեղամասերի նոր վարչական շենքերի նորոգման և վերակառուցման աշխատանքներին:
Ծառայության ղեկավարի խոսքով՝ նոր վարչական շենքերը պետք է դառնան ժամանակակից պահանջներին համապատասխանող աշխատանքային միջավայր, որը կնպաստի Ծառայության արդյունավետ գործունեությանը և աշխատակիցների մասնագիտական կարողությունների առավել լիարժեք իրացմանը։