Վլադիմիր Կիրակոսյանի մոտ քաղաքացիների ընդունելության շրջանակում այսօր կայացել է հերթական հանդիպումը
Էկոպարեկային ծառայության պետ Վլադիմիր Կիրակոսյանի մոտ քաղաքացիների ընդունելության շրջանակում այսօր կայացել է հերթական հանդիպումը։
Այսօրինակ հանդիպումները միտված են ապահովելու քաղաքացիների խնդիրների ու առաջարկների անմիջական լսելիությունը և դրանց հնարավոր լուծումների նախանշումը։ Քաղաքացիների հետ անմիջական շփումն ու պարբերաբար կազմակերպվող հանդիպումները վկայությունն են այն բանի, որ Էկոպարեկային ծառայությունը պատրաստ է իր աշխատանքը կառուցել նաև հանրային պահանջների ու ակնկալիքների հիման վրա։