Վլադիմիր Կիրակոսյանը շնորհավորական ուղերձ է հղել Կանանց միջազգային տոնի առիթով

ՇՄՆ էկոպարեկային ծառայության պետ Վլադիմիր Կիրակոսյանը շնորհավորական ուղերձ է հղել Կանանց միջազգային տոնի առիթով: Ուղերձում մասնավորապես ասված է.

«Սիրելի՜ կանայք և աղջիկներ, ջերմորեն շնորհավորում եմ բոլորիդ Կանանց միջազգային օրվա՝ Մարտի 8-ի կապակցությամբ։

Այս գեղեցիկ օրը ևս մեկ առիթ է գնահատելու ձեր անփոխարինելի դերը մեր կյանքում: Ձեր հոգատարությունը, նվիրվածությունը, ուժն ու գեղեցկությունը լցնում են մեր առօրյան ջերմությամբ և ներդաշնակությամբ:

Առանձնահատուկ շնորհավորում եմ ՇՄՆ էկոպարեկային ծառայությունում աշխատող կանանց և աղջիկներին:

Հարգելինե՜րս, ձեր ամենօրյա ծառայությունը բնության պահպանության գործում մեծ պատասխանատվություն, նվիրում և ուժ է պահանջում։ Դուք ոչ միայն արժանապատվորեն իրականացնում եք ձեր աշխատանքային պարտականությունները, այլև ձեր հոգատարությամբ և աշխատասիրությամբ կարևոր ներդրում եք ունենում մեր երկրի անտառների և բնության հատուկ պահպանվող տարածքների պահպանության գործում։

Մաղթում եմ բոլորիդ առողջություն, երջանկություն և անսպառ հաջողություններ՝ կյանքի բոլոր ոլորտներում։ Թող ձեր կյանքը լինի լի ժպիտներով, սիրով և նոր ձեռքբերումներով։

Շնորհավոր Մարտի 8»:

08.03.2026